ՀՅԴ-ն կոմպենսացումներ է անում. Սաղաթելյան եղբայրների սրընթաց վերելքը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի գլխին վաղուց էին սև ամպեր կուտակվել: Նախ նրան ուղարկեցին արձակուրդ՝ այլևս չվերադառնալու ծրագրով: Այժմ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը: Նա Լևոն Մկրտչյանի հրամանով շարքային տեսուչից նշանակվել էր տեսչության պետի տեղակալ:

Այժմ սրընթաց գնում է դեպի տեսչական մարմնի ղեկավար: Սրանով, թերևս, ՀՅԴ-ն կոմպենսացնում է Իշխան Սաղաթելյանի ԱԺ չգնալը՝ նրա ձայները չբավարարեցին պատգամավոր դառնալուն, եղբորը նշանակել են տեսչականի ԺՊ, իրեն՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի իրավախորհրդատու: Ի դեպ, Կարապետյանի արձակուրդ գնալուց 3 օր հետո պետի ԺՊ-ն չեղյալ է հայտարարել Արմավիրի 24 ուսհաստատությունների ստուգման հրամանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս