Դաժան պայքար է ընթանում արհմիության ղեկավար դառնալու համար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 6-ին նախատեսվում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հերթական համագումարը, որը տեղի է ունենում 5 տարին մեկ։ Չնայած Հայաստանում արհմիությունները կորցրել են իրենց դերն ու նշանակությունը կամ այդպես էլ ձեռք չեն բերել, սակայն պարզվում է՝ արհմիության ղեկավար դառնալու համար դաժան պայքար է ընթանում, քանի որ նախագահն ու տեղակալները որոշակի ֆինանսական լծակների են տիրապետում։ Համագումարի ժամանակ պետք է նոր ղեկավարություն ընտրվի։

Կոնֆեդերացիան ձևավորող ճյուղային արհմիությունները 2 բանակի են կիսվել, մի մասը կողմ է պահպանել հինը՝ ղեկավար Էդուարդ Թումասյանի նախագահությամբ, ոմանք էլ կարծում են, որ հների դարաշրջանն ավարտվել է, քանի որ նրանց անձով է պայմանավորված կոնֆեդերացիայի անգործությունը, և ղեկավարները պետք է իրենց տեղը զիջեն ավելի գործունյա նորերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս