«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 2-ից թոշակի գնացած Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանին դեռ փոխարինող չկա: Երբ Երեւանում դատավորի հաստիք է ազատվում, նշանակումը չի ուշանում, ավելին՝ դեռ հաստիքը չազատված` հազար ծանոթ են խառնում, որ նշանակվեն:
Շիրակի դեպքում այլ է. մարզի մեր աղբյուրները պնդում են, որ հնարավոր է այս տարի նշանակում չլինի, քանի որ առաջխաղացման ցուցակում գյումրեցի թեկնածու չկա, իսկ մյուսներն էլ չեն ցանկանում աշխատել Գյումրիում: Եթե հարմար թեկնածու չգտնեն, ապա նշանակումը կլինի հաջորդ տարի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: