ՀՎԿ-ն դեռևս հետընտրական սթրեսի մեջ է. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը կարծես թե դուրս չի եկել հետընտրական սթրեսից, եւ շարունակում են ծանր տանել ԱԺ ընտրություններում նվազագույն շեմը չհաղթահարելու փաստը: Դրա վկայությունն է նաեւ այն, որ ՀՎԿ անդամները խուսափում են զրուցել լրատվամիջոցների հետ: Երբեմնի ընդդիմադիր կուսակցությունը, որն իշխանության գալով սարեր շուռ տալու խոստումներ էր տալիս, հիմա հեռացել է ասպարեզից եւ չի էլ շտապում որեւէ քաղաքական գործընթացի մաս կազմել:

Թեեւ, եթե անկեղծ լինենք, այս կուսակցության հանդեպ վաղուց մարել է նաեւ հասարակական հետաքրքրությունը: Ու հիմա ընտրություններից հետո ՀՎԿ ղեկավար կազմից ամեն մեկը փորձում է իր ապագան յուրովի կառուցել՝ խուսափելով լրագրողների հետ շփումից: ՀՎԿ-Ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե պատրաստվում է սեպտեմբերի 1-ին եւ խիստ զբաղված է. նա Եվրոպական ակադեմիայի ռեկտորն է, իսկ Մհեր Շահգելդյանն էլ խոստացավ պատասխանել, սակայն սովորության համաձայն իր ասած ժամին անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս