Այս տարի Գիտելիքը օրը՝ մի քանի տասնյակ ուսուցիչների համար կհիշվի որպես գործազրկության օր. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Հաշված օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, աշակերտներն ու ուսուցիչները դպրո­ցական ղողանջների ներքո՝ կազդարա­րեն ուսումնական տարվա մեկնարկը: Սակայն այս տարի Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցչի համար՝ կհիշվի որպես գործազրկության օր: Ուշագրավ է այն, որ դպրոցների ու ուսու­ցիչների օպտիմալացման գործում վար­պետացած ՀՀ կրթության և գիտության ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանն «Իրավունքի» հետ զրույ­ցում այս խնդրին անդրադարձավ իրեն բնորոշ բոհեմական հանգստությամբ:

«Մենք հիմա չենք կարող տվյալները հրապարակել թե խոսքը կոնկրետ քանի ուսուցչի մասին է, որովհետև բոլոր ուսու­ցիչներին փորձում ենք աշխատանք առա­ջարկել այլ տեղում: Եթե իրենք կհրաժար­վեն, արդեն կգործի փոխհատուցման տարբերակը: Այսինքն՝ սա գործընթաց է, որը մինչև սեպտեմբերի 10-ը կկարգավո­րենք: Հիմա մենք մեկ-մեկ ցուցակագրում ենք ուսուցիչներին, որոնց թիվը մի քանի տասնյակ պետք է լինի՝ սկսելով Երևան քաղաքից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս