Դիզվառելիք ներմուծող հայտնի ընկերություններին մաքսակետերում թալանած պաշտոնատար անձանց գործը մոտեցավ իր հանգուցալուծմանը: ArmLur.am-ը գրել էր, որ Այրում-Ջիլիզա մաքսային կետի պաշտոնատար անձինք «Ֆլեշ» եւ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից երկաթուղային տրանսպորտով ներմուծված հեղուկ վառելիքից տեւական ժամանակ հափշտակություններ են իրականացրել: Ըստ այդմ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան նախաբացթողումային հսկողության վարչության Այրում-Ջիլիզա բաժանմունքի 1-ին կարգի մասնագետ Գեւորգ Փարսադանյանը մաքսակետի կշեռքավարներ` Սանդրո Առաքելյանի, Ռոմեո Ղուլիջանյանի, Արայիկ Սահակյանի հետ ստեղծել որոշել էին խումբ եւ Հայաստանի Հանրապետությունում գործող «Ֆլեշ» ու «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից Այրում-Ջիլիզա մաքսային կետով երկաթուղային տրանսպորտով ՀՀ ներմուծված հեղուկ վառելիքի շարժակազմերից հափշտակություններ կատարել:
Տեղեկացել էինք, որ հափշտակվել էր մոտ 495 լիտր հեղուկ վառելիք
Ասել է, թե մաքսակետերում ստեղծել էին բանդա եւ այդպես թալանել էին հայտնի ընկերություններին: Արդյունքում վերոշյալ պաշտոնյաները հայտնվել էին ամբաստանյալի աթոռին գողություն կատարելու համար: Այս գործը քննվում էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ գործը քնում էր Տավուշի մարզի դատարանի նախագահ Ա.Մարդանյանը: Այսպիսով պարզեցինք, որ օգոստոսի 21-ին հրապարակվել է գործով վճիռը եւ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան նախաբացթողումային հսկողության վարչության Այրում-Ջիլիզա բաժանմունքի 1-ին կարգի մասնագետ Գեւորգ Փարսադանյանը մաքսակետի կշեռքավարներ` Սանդրո Առաքելյանը, Ռոմեո Ղուլիջանյանը, Արայիկ Սահակյանը տուգանվել են 500 հազար դրամով: Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանից գողացված 495 լիտր բենզինը հետ է վերդարձվել նրան:
Քնար Մանուկյան