Դաժան ու ողբերգական դեպք Արմավիրի մարզում. երեխան ընկե՞լ է տրակտորի տակ. պարզվում են մահվան հանգամանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

shamshyan.com-ի փոախնցմամբ` երեխան մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Բաղրամյանի տարածաշրջանի Վանանդ գյուղից:

ArmLur.am-ը դեպքի առնչությամբ խոսեց Վանանդի գյուղապետ Ջիվան Մանուկյանի հետ: Վերջինս մեզ հայտնեց, որ երեխան գյուղում բնակվում էր մայրիկի եւ տատաիկ հետ, իսկ նրա հայրը այժմ Ռուսաստանում է. «Քննիչները աշխատում են, չեմ կարող մանրամասներ հայտնել: Էս պահին հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է եղել: Հայտնի չէ` երեխան տրակտորից է ընկել ու մահացել, թե ընկել է տրակտորի անիվի տակ, տեղյակ չեմ: Նոր է դեպքն եղել, հավանաբար տեղյակ են պահել արդեն երեխայի հայրիկին»:




Լրահոս