Իսրայելի ՊՆ-ն արգելափակե՞լ է Ադրբեջանին անօդաչու սարքերի մատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի ՊՆ-ի վերահսկողության բաժինը ժամանակավոր արգելափակել է կարևոր գործընկերոջը 20 մլն դոլարի Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարման գործարքը: Այս մասին հայտնում է NEWSru.com.il կայքը՝ հղում անելով Aeronautics ընկերության հայտարարությանը:

Հետաքրքիր է, որ ընկերությունը չի հրապարակում գործընկերոջ անունը, սակայն հայտնում  է, որ խոսքը մի պետության մասին է, որն Իսրայելի հետ ունի սերտ տնտեսական հարաբերությունները : Կայքը նաև ընդգծում է, որ  Aeronautics-ի գնորդների շրջանում միայն Սերբիան և Ադրբեջանն ունեն Ba վարկային ռեյտինգ, սակայն միայն Ադրբեջանում է, որ Aeronautics-ն գործարան ունի: Սակայն հաղորդագրության մեջ հասցեագրված չէ Ադրբեջանը:

Հոդվածում նաև նշված է, թե  խմբագրությունը մեկնաբանությունների համար դիմել է Իսրայելի ՊՆ-ին, սակայն հրապարակման պահին դեռևս պատասխան չի ստացվել:




Լրահոս