
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ից «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն սկսում է խաղողի վաղահաս սորտերի բերքի մթերումների գործընթացը:
Մթերման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզի Պարույր Սևակ, Արմաշ, Երասխ և Սուրենավան համայնքների խաղողի վաղահաս սորտեր մշակող տնտեսությունները կարող են սկսել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի հետ խաղողի գնման պայմանագրերի կնքումը:
Արարատի մարզի նշված համայնքների խաղողագործների համար մթերումները կիրականացվեն Մրգավանի մթերման կետում, իսկ Արմավիրի խաղողագործների համար ` Արմավիրի մթերման կետում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին