ՖՈՏՈ. Բիլիարդանոցում աղջկան պատանդ վերցրած երիտասարդը հիվանդանոցում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այսօր լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել և սպառնացել, որ կսպանի նրան։

Ավելի ուշ ոստիկանները կարողացել են դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահող քաղաքացուն, ով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը դիպուկահար է կիրառել Էրեբունիի բիլիարդանոցում աղջկան պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծելու համար: «Էրեբունի» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ երիտասարդն իրենց մոտ է տեղափոխվել մահացած վիճակում:




Լրահոս