
Դերասան Արման Նշանյանն այս տարի իր ամառային հանգիստն անցկացրել է կնոջ հետ Եվրոպայի հարավում՝ (Ֆրանսիա՝ Կանն, Իտալիա՝ Մոնակո): Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանը:
«Վերջերս նախընտրում եմ վայրի տեղեր: Ես, կինս վայրի բնության սիրահար ենք: Անցյալ ամառ կնոջս հետ եղել ենք Շրի Լանկայում»,-ասաց նա:
Դերասանն ու իր կինը մյուս ամառ պլանավորում են հանգիստն անցկացնել հարուստ բնություն ունեցող երկրներում. «Եվրոպական երկրներում շատ եմ եղել, արդեն հոգնել եմ, հիմա կցանկանայի լինել Վիետնամում, Ճապոնիայում, Նեպալում կամ Ինդոնեզիայում»:
Դերասանի կարծքով՝ առաջիկա տասը տարին ինքն ու կինը կփորձեն շրջել հարուստ բնություն ունեցող երկրներում:
«Որտեղ տոմսը թանկ է, այնտեղ ապրելը բավականին էժան է, ինչպես նաեւ բնությունից ստանում ենք հոգեւոր լիցքեր»,- նշեց նա:
Լիդա Եղիազարյան