Ինչու ոստիկանությունը դիպուկահարի օգնությամբ վնասազերծեց աղջկան պատանդ վերցրած քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այսօր լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել և սպառնացել, որ կսպանի նրան։ Ոստիկանությունն էլ նրան վնասազերծել էր դիպուկահարի օգնությամբ:

ArmLur.am-ը դիմեց ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե վնասզերծման համար ինչու այդ տարբերակը կիրառվեց: Ի պատասխան` ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց.

«Վնասերզել են, քանի որ ակնհայտ էր, որ պատանդի կյանքին իրական վտանգ էր սպառնում, և այլ միջոցներով, մասնավորապես, բանակցությամբ հնարավոր չէր վտանգը չեզոքացնել»:




Լրահոս