ՖՈՏՈ. Կաթի և կակաոյի համադրությունը` լրջագույն վտանգ. որ մթերքները չի կարելի համադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք բոլորս ձգտում ենք ընտրել ոչ միայն համեղ, այլև օգտակար մթերքներ: Չէ՞ որ հենց դրանից է կախված մեր ինքնազգացողությունը: Սակայն մի քանի մթերքներից ստացված օգուտները կարող ենք նվազագույնի հասցնել, եթե ճիշտ չհամադրենք դրանք այլ մթերքների հետ:

AdMe.ru-ն ներկայացնում է համադրություններ, որոնք խորհուրդ չի տրվում ներառել սննդակարգ: Կարդացեք և հիշեք, որ գլխավոր կանոնը հաճույքով ուտելն է:

Կակաո և կաթ

Իհարկե շաբաթական մեկ բաժակ կակաոն չի կարող շատ վնաս պատճառել, սակայն վստահաբար չափն անցնել պետք չէ: Այս երկու մթերքների համադրությունը վնասակար է հատկապես երիկամների համար:

Բանջարեղենային աղցան՝ կիտրոնի կամ քացախի հավելումով

Բանջարեղենային աղցանը կիտրոնով կամ քացախով համեմելով` մենք նվազեցնում ենք օգտակար տարրերի քանակը:

Մակարոն + լոլիկ

Լոլիկը նվազեցնում է մակարոնի յուրացումը: Այն դանդաղեցնում է օսլայի մարսումն օրգանիզմում:

Հավկիթ+բեկոն

Բոլորի կողմից սիրված բեկոնով հավկիթն իրականում ավելի շատ վնաս, քան օգուտ կարող է տալ: Պետք է բեկոնը փոխել լոլիկով:

Շիլա և նարնջի հյութ

Շիլան նարնջի հյութի հետ համադրելն ավելի շատ անհարմարություն է առաջացնում և ստամոքսում ծանրության զգացում: Նարնջի հյութն ավելի լավ է խմել ուտելուց մեկ ժամ հետո:

Պիցցա և գազավորված հյութ

Պիցցայում առկա նյութերի մարսողության համար երկար ժամանակ է հարկավոր: Իսկ գազավորված ըմպելիքում առկա շաքարը նվազեցնում է այդ գործընթացը:

Շաքարի մեծ քանակություն ունեցող ցանկացած մթերք ցանկալի է օգտագործել ուտելուց կես ժամ հետո:

Սպիտակ հաց+ջեմ, մուրաբա

Այսպիսի համադրությունը օգտակար չէ: Պետք է սպիտակ հացը փոխարինել այնպիսինով, որի մեջ թթխմոր չկա:




Լրահոս