Էրեբունիում պատանդառված 23-ամյա աղջիկը բազմաթիվ կապտուկներ և կտրած-ծակած վերքեր ունի. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այսօր լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա էր պատանդ պահել և սպառնացել, որ կսպանի նրան։ Ոստիկանությունն էլ նրան վնասազերծել էր դիպուկահարի օգնությամբ:

Նշենք, որ պատանդառված 23-ամյա աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

ArmLur.am-ին հետ զրույցում «Էրեբունի» Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը տեղեկացրեց, որ աղջիկն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Հիվանդանոց է բերվել բազմաթիվ կապտուկներով եւ կտրած վերքերով, դեռեւս կմնա վերակենդանացման բաժանմունքում»:

Աղջկա վիճակը գնահատվում է միջին ծանրության:




Լրահոս