Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգի եւ ԱԺ մասնաշենքում գտնվող պետական պահպանության ծառայության զորանոցի նորոգման նպատակով 53 մլն դրամ կհատկացնի:
Բանն այն է, որ ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում: Վթարային իրավիճակում է գտնվում նաեւ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգը, որը 2016-2017 թվականների ձմռան ամիսներին խոչընդոտել է աշխատակազմի բնականոն գործընթացը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 31 մլն դրամով կիրականացվի ԱԺ մասնաշենքում գտնվող ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցի դռների, պատուհանների, պատուհանագոգերի, փականների փոփոխման, տեղադրման աշխատանքները: Նշված գումարով կներկվեն նաեւ զորանոցի պատերը: Իսկ ահա 22 մլն դրամով մասնակի կնորոգվի ԱԺ ընդհանուր կաթսայատան, վարչական շենքի կցակառույցի ջեռուցման համակարգերը: