Արա Զոհրաբյանը` հաստիքացուցակի ուռճացված լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արա Զոհրաբյանը քարոզարշավի ընթացքում մեկնաբանել է իր ընդդիմախոսների այն շահարկումները, որոնք առնչվում են Պալատի աշխատակիցների հաստիքացուցակի ուռճացված լինելուն:

«Իմ ընդդիմախոսները միշտ այսպես էին ասում. երբ 2013թ. հոկտեմբերի 4-ին ես իմ լիազորությունները ստանձնեցի հինգ օր հետո փաստաբանների պալատի խորհրդի հաստատմանն եմ ներկայացրել հաստիքացուցակի փոփոխության առաջարկ:

Իրենք ասում են, որ Արա Զոհրաբյանը բերեց հաստիքացուցակի ուռճացված ցանկը, ու մենք մտանք կոնֆլիկտի մեջ: Ես ձեզ ներկայացնում եմ հաստիքացուցակի պաշտոնական տվյալները՝ 2012-ին եղել է 23 աշխատակից, 2013-ին՝ երբ ես դարձել եմ Պալատի նախագահ աշխատակիցների թիվը եղել է 21, 2014-ին՝ 24, 2015-ին՝ 24, 2016-ին՝ 22, իսկ 2017-ին՝ 23, ընդ որում ՀՊԳ աշխատակազմը ներառված չէ այս ցանկում»,- եզրափակել է ՓՊ նախագահի թեկնածուն:




Լրահոս