«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած Լիբերալ քաղաքական դպրոցի տնօրենը Հայկ Կոնջորյանն է։ Դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերի վերջին, հավանաբար՝ 25-ին։ Այժմ ընդունելություն է կատարվում, դասերը կանցկացվեն կուսակցության Բաղրամյան 1 հասցեում գտնվող գրասենյակում։
Դասավանդելու են ինչպես տեղական փորձագետներ եւ ՀԿ սեկտորի ակտիվիստներ, այնպես էլ «ԼՀ» ներկայացուցիչներ եւ դրսից հրավիրված մասնագետներ։ Նպատակը նոր սերնդի առաջնորդներ պատրաստելն է, ովքեր պատրաստ են կրել ու տարածել ազատական արժեքները։ Նշենք, որ ՀՀԿ-ի Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը հիմնադրվել է 2016-ին: ՀՀԿ դպրոցում ընդունելությունը կատարվում է 20-40, իսկ «Լուսավոր Հայաստանի» դպրոցում՝ 18-30 տարեկանների շրջանում»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում