«Հոպար» բառը ճակատագրական եղավ կանանց համար. արտառոց դեպք Լոռիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ քիչ է պատահում, երբ դատարանում հայտնված կողմերը հաշտվում են, և գործը կարճվում է:

Բացառիկ դեպքերից մեկը տեղի է ունեցել անցած տարի` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Այսպես, ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ Ոսկեվազի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Մարինե Մ.-ն և նրա եղբոր նախկին կինը` Խանում Գ.-ն հայտնվել են ամբաստանյալի աթոռին` ծեծի մեղադրանքով:

Իսկ միջադսեպը տեղի է ունեցել «հոպար» բառի պատճառով:

Բանն այն է, որ Խանումը նախկին սկեսրոջը հոպար է անվանել, ինչը դուր չի եկել Մարինեին, և կանայք դիմել են ձեռքերի օգնությանը:

Գործի վարույթը կարճվել է` կողմերի հաշտության և բողոքը հետ վերցնելու հիմքով:




Լրահոս