Մոսկվայի բնակարաններից մեկում մումիա է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու զմռսված մարմին: Տղամարդու մարմինը հայտնաբերել են ոստիկանության աշխատակիցները, ովքեր մահացածի հարազատների հայտարարությունից հետո բացել են դուռը: Այս մասին հաղորդում է NTV-ն:

Նշվում է, որ տղամարդը կապի դուրս չի եկել 2017 թվականի ապրիլից: Նրա մահվան հանգամանքները դեռևս պարզվում են: Նախնական տեղեկություններով, նա մահացել է երկու ամիս առաջ:




Լրահոս