Ես տղա եմ մինչև վերջ. Վարդենիսի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղի են ունենալու Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրությունները: ArmLur.am-ը Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանից հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվո՞ւմ է կրկին առաջադրվել համայնքի ղեկավարի ընտրություններում:

-Պարո′ն Խլոյան, առաջադրելո՞ւ եք համայնքի ղեկավարի ընտրություններում Ձեր թեկնածությունը:

-Անպայման, ի՞նչ է եղել, որ չառաջադրվեմ: Ես ժողովրդի ընտրյալ մարդն եմ, ժողովրդի ծառան, ես պատրաստ եմ ժողովրդի առաջ ծառացած ցանկացած հարցը լուծելու, այընտրանք չունեմ:

-Դա Ձե՞ր որոշումն է, թե՞ կուսակցության:

– Ես պարզ ասեմ` կուսակցության որոշումն է. որպես շրջանային կառույցի ղեկավար մարդիկ` որոշում են կայացրել, որ` Խլոյան Վալոդյա′, Դուք եք եւ պետք է Ձեր թեկնածությունը առաջադրեք եւ ընտրվեք որպես քաղաքապետ:

-Գիտե՞ք` Ձեր մրցակիցներն ովքեր են:

-Դեռ ոչ:

– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

-ժողովուրդն ինքն է գնահատում, ժողովուրդը միշտ գնահատված է: Մեկ խնդրանք ունեմ, որ ժողովուրդը խելոք, ճիշտ կողմնորոշում ունենա եւ ճիշտ ընտրություն կատարի: Եթե ես իրենց պետք չեմ, ուրեմն` պետք չեմ: Ես նվիրվել եմ իմ ժողովրդին, իմ հայրենիքին հայրենիքի, պաշտպան եմ ու տղա եմ մինչեւ վերջ:

Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հարցազրույցը` այստեղ:




Լրահոս