Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին սեպտեմբերին. սիրային հորոսկոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենդանակերպի գրեթե բոլոր նշանների համար սեպտեմբերը փոփոխությունների ամիս կլինի: Որոշների համար լավ, իսկ մի քանի նշանների համար՝ ոչ այնքան: Թե ինչ է սպասվում Ձեզ, կարող եք կարդալ հաջորդիվ:

Խոյ

Այս ամսում Խոյերն ունեն բոլոր շանսերն իրենց սոցիալական ստատուսը փոխելու համար: Դա նշանակում է, որ  ինչ-որ մեկը կարող է որոշել ամուսնանալ, իսկ մյուսներն էլ ՝ հակառակը, ազատ կյանք սկսել կամ էլ փնտրել իրենց երկրորդ կեսին:

Ցուլ

Եթե ամսվա ընթացքում ձեր զուգընկերոջ հետ խնդիրներ առաջանան, հիշեք, որ բանակցությունները հաջողության կեսն են: Մի փորձեք ճնշել և ձեր զայրույթն առաջ տանել:

Երկվորյակ

Երկվորյակների անձնական կյանքում շարունակվում է այն շրջանը, որը չենք կարող հաջող անվանել: Ձեր երկրորդ կեսերը ոչ միայն չեն ցանկանում ձեզ հասկանալ, այլև չեն ցանկանում երկխոսության գնալ:

Խեցգետին

Զուգընկերոջ կողքին իրենց վստահ են զգում այն մարդիկ, ովքեր գիտեն, որ պաշտպանված են ամուսնական կապերով: Դա վերաբերում է և կանանց, և տղամարդկանց: Անկայունությունը և հստակության բացակայությունը կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ:

Առյուծ

Շատ առյուծների մոտ զուգընկերների հետ հարաբերությունները կայուն են: Առաջին հերթին դա վերաբերում է ամուսնացածներին կամ այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ է ինչ գիտեն զուգընկերոջը:  Պետք չէ պատահական կապեր փնտրել, քանի որ նման պահվածքը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Կույս

Աշնան առաջին ամիսը կույսերի նշանում ծնվածների համար կարող է հետաքրքիր ծանոթություններով ավարտվել, որոնք հետագայում կարող են սիրավեպի վերածվել: Սակայն նախաձեռնողականություն դուք պետք է ցուցաբերեք:

Կշեռք

Կշեռքների համար հետաքրքիր կլինի ամսվա երկրորդ կեսը: Այդ շրջանում մարդիկ կլինեն վառ, գրավիչ և նկատելի: Խուսափեք գաղտնի կապերից:

Կարիճ

Այս նշանի այն ներկայացուցիչները, որոնք իրենց համար նպատակ են հետապնդում ամուսնությունը կամ երկրորդ կեսին փնտրելը, ապա այս ամիս կարող են իրենց նպատակն ավարտին հասցնել:

Աղեղնավոր

Եթե ցանկանում եք, որ ձեր զուգընկերը չտուժի, ապա պետք է ուշադիր լինեք, թե ինչ եք ասում և ինչպես եք ձեզ պահում: Հատկապես ուշադիր պետք է լինեք կշտամբանքների հարցում:

Այծեղջյուր

Զուգընկերոջ հետ հարաբերություններում հանգիստ և կայուն շրջան է: Այն մարդիկ, ովքեր զուգընկեր ունեն, կարող են հույս դնել նրանց հասկացվածության և աջակցության վրա: Միայնակներն այս ամիս այդպես էլ միայնակ կմնան:

Ջրհոս

Զուգընկերոջ հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա կբարձրանան: Փորձեք անել ամեն ինչ, որպեսզի զարգացումներ լինեն: Եթե մշտական զուգընկեր չունեք, ապա սեպտեմբերը սխալն ուղղելու հիանալի ժամանակ է:

Ձկներ

Շատ ձկների համար անձնական հարաբերությունները կարևոր թեմա են: Որպեսզի զուգընկերոջ հետ հարաբերությունները կայուն լինեն, նրանք պատրաստ են գնալ ամեն ինչի: Միայնակ ձկները կփորձեն գտնել իրենց երկրորդ կեսին:




Լրահոս