Նոր ուսումնական տարին իր հետ նոր ծախսեր է բերում, որն իհարկե ամենից շատ անդրադառնում է դպրոցահասակ երեխաներ ունեցողների վրա: Սեպտեմբերի 1-ին ըստ պատշաճի պատրաստվել է պետք ՝ հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ և այլն:
Իհարկե, սպառողական շուկայում նշված ապրանքների գները տարբեր են և կարող են բավարարել տարբեր մարդկանց նախասիրությունները: Օրինակ տոնավաճառներից պայուսակ կարող եք գնել նույնիսկ 3000 դրամով, սակայն բրենդային խանութներում պայուսակի գինը կարող է նույնիսկ 40 հազար լինել: Իհարկե, գնային նման տատանումների պատճառը որակական տարբերություններ են:
Բնականաբար, «էլիտար» խանութներում գները, հագուստի տեսքը տարբերվում են տոնավաճառներում կամ այլ խանութներում ներկայացվածներից: Տոնավաճառներում առաջին դասարանցի երեխայի վերնաշապիկների գները տատանվում են 3000 – 7000 դրամի սահմաններում: Բարձրակարգ խանութներում գները սկսվում 10 հազար դրամից:
Նույնն էլ կոշիկների պարագայում՝ 4000-8000 դրամ՝ տոնավաճառներում և այլ խանութներում, 15 հազարից սկսած՝ բարձրակարգ խանութներում: Պայուսակների գները նույնպես տատանվում են:
Գրիչների և այլ գրենական պիտույքների գները ևս բազմազան են. օրինակ՝ տետրերի գները սկսվում են 40 դրամից, իսկ գրիչներինը՝ 50:
Զրուցելով ծնողների հետ` պարզեցինք, որ ծնողների նախընտրությունները ևս տարբեր են: Նրանց խոսքով մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ է նվազագույնը 50 հազար դրամ: