Հայաստանում կանանց քանի տոկոսն է ենթարկվել սեռական բռնության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում 15-49 տարեկան կանանց 6 տոկոսը 15 տարեկանից սկսած երբևէ ենթարկվել է ֆիզիկական բռնության: Այդ մասին Armlur.am-ը տեղեկացավ ԱՎԾ-ի` «Հայաստան. ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն 2015-2016թթ» զեկույցից:

Հատկանշական է փաստը, որ ամենաշատը ֆիզիկական բռնությունների կանայք ենթարկվել են Արագածոտնի մարզում` 14 տոկոսը: Փոխարենը քիչ են սեռական բռնության ենթարկվածների թիվը: ԱՎԾ ուսումնասիրությունների համաձայն, երբեւէ սեռական բռնության ենթարկվել է 15-49 տարեկան կանանց 1 տոկոսը: Երբևէ ամուսնացած յոթ կանանցից մեկն ամուսնու կողմից ենթարկվել է բռնության որևէ տեսակի՝ զգացմունքային, ֆիզիկական կամ սեռական: Արարատում երբևէ ամուսնացած տասը կանանցից երեքը ենթարկվել են ամուսնական բռնության՝ համեմատած Սյունիքում կանանց մոտ 1 տոկոսի հետ:




Լրահոս