ArmLur.am-ի հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը հայտարարեց, թե ինքն առաջադրելու է իր թեկնածությունը նոյեմբերին կայանալիք խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում: Նա հայտարարեց, թե դա կուսկացության որոշումն է, այլ ոչ թե միայն իրենը:
Չնայած քաղաքապետի հայտարարություններին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածության հարց դեռևս չի քննարկվել:
-Պարո′ն Գրիգորյան, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ կուսակցությունն իրեն առաջադրելու է համանյքի ղեկավարի ընտրություններում: Կուսակցություննում այդ հարցը քննարկե՞լ եք, իսկապես նման որոշում ունե՞ք:
-Նման հարցեր չենք քննարկել, մենք ժամանակ ունենք դեռ, կգա ժամանակը կխոսենք: Իսկ չենք քննարկել, որովհետև դեռ ժամանակ ունենք:
-Այդ դեպքում ինչո՞ւ է պարոն Խլոյանը նման հայտարարություններ անում:
-Ցանկացած մեկն իր կարծիք ունի, մենք չենք կարող որևէ մեկին արգելել ինչ-որ տեսակետ արտահայտել: Մենք մեր որոշումը կկայացնենք սահմանված ժամկետում:
-Ի վերջո ինչո՞ւ է ուշանում որոշումը, նախորդ ընտրություններում մինչև վերջին օրն էլ ինտրիգը պահում էիք, այս անգամ էլ այդպես կլինի: Իսկ ո՞ւմ է սատարելու ՀՀԿ-ն
-Կրկնեմ նորից, որ կուսակցությունում այդ մասին քննարկումներ չեն եղել, երբ որոշում լինի, այդ մասին բոլորն էլ կիմանան: Դեռ շատ ժամանակ ունենք:
-Վարդենիսում արդեն տևական ժամանակ է լուրեր են տարածվել, որ Խլոյանին կուսակցությունից հեռացնելու գործընթաց կարող է սկսվել: Կա արդյոք նման բան:
-Ոչ նման խոսակցություն, որոշում չի եղել և չի էլ լինի:
Վոլոդյա Խլոյանի հարցազրույցը` այստեղ: