Այրվել են տանիքի կառուցատարրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին, ժամը 12:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացանի փողոցի տներից մեկի մոտակայքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր-Արեշ 8-րդ փողոցի թիվ 38 տան մոտակա խորդանոցի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13:27-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 13 քմ):




Լրահոս