Ոստիկանությունը կապառազմականացվի. «պատժիչ» ֆունկցիան կպահպանվի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հե­տևանքով կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը նախարարություն չի դառնա, այլ կլինի վարչապետին ենթակա կառույց: Գործադիրը նախնական ընդունել է նման կառույց դառնալու հիմնա­վորումները, որտեղ գրված է. «Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավա­ռի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվու­թյունը վարչապետի առջև»:

2018-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ոստիկանության ֆինանսավորումը նա­խատեսված է ոչ թե որպես նախարարու­թյուն, այլ որպես ենթակա մարմին: Մինչև 2018թ. ապրիլ նոր Սահմանադրության ամբողջովին ուժի մեջ մտնելը, պետք է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ անեն, ապա կառուց­վածքային փոփոխություններ: Օրինակ՝ նախատեսվում է ոստիկանության զորքե­րի ապառազմականացում և համանման գործառույթներ իրականացնող կենտրո­նական ապարատի ստորաբաժանումների միավորում դեպարտամենտների մեջ, ինչը կհանգեցնի կադրային փոփոխությունների:

Հիմնավորումներում ուշագրավ մտքի հան­դիպեցինք. «Հրաժարվել «ոստիկանության զորքեր» հասկացությունից և վերակազ­մակերպված տվյալ ստորաբաժանումն օգտագործել օրենքով նախատեսված հետևյալ բացառիկ դեպքերում՝ զանգվա­ծային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջո­ցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռե­ժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանք­ներին աջակցելիս»:

Սա նշանակում է, որ «պատժիչ» ֆունկցիան, այնուամենայնիվ, պահպանվելու է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս