ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության գործունեության մեկ տարվան ընդառաջ. Վարչապետը հանձնարարական տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Դրանցից մեկը ներկայացնելուց առաջ Կ. Կարապետյանը հիշեցրեց, որ մեկ ամսից լրանալու է կառավարության ամբողջական կազմով գործունեության մեկ տարին և դրան ընդառաջ հանձնարարական տվեց:

Նա կառավարության անդամներին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում ամփոփել աշխատանքները և հանրությանը ներկայացնել հստակ հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ: Նա նշեց, որ այն գերակա խնդիրները, որոնք ընթացքի մեջ են, պետք է անդրադարձ լինի և ներկայացվի, թե որ փուլում են գտնվում աշխատանքները:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս