Կլուծվի «Ձորակ» խնամքի կենտրոնում բնակվող 9 ընտանիքի բնակարանային խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի հերթական նիստում հավանության է արժանացել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի ննջարա­նային մասնաշենքն ապօրինի զբաղեցրած անձանցից ազատելու մասին որոշման նախագիծը:
Նախագծի համաձայն լուծվում է տարիներ շարունակ կազմակերպության ննջարանային մասնաշենքի տարածքում առանց օրինական հիմքի բնակվող անօթևան ինն ընտանիքի բնակարանային խնդիրը՝ բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:

Նախագծով լուծվում է նաև կազմակերպությանը պատկանող մասնաշենքի ազատված տարածքի նպատակային օգտագործման խնդիրը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք կապահովվեն կացարանով և խնամքի ու սոցիալ-վերականգնողական ծառայություններով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս