![](https://armlur.am/wp-content/uploads/2017/07/eahk-ditarkum.jpg)
Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում հակառակորդի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը:
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ»,- գրել է նա:
Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ: