ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում երկու նախագիծ հավանության արժանացավ: Դրանք էին  «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծերը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծով նաև առաջարկվում է հատուկ կատեգորիայի զինակոչիկների համար (օրինակ՝ ծնողազուրկների) ծառայության վայրի՝ տնից 150 կմ հեռավորության սահմանափակման չեղարկում և նման զինծառայողները մարտական հերթապահություն չեն իրականացնի (բացառությամբ ցանկության առկայության դեպքերի):

«Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխված տեքստի պահանջները և նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել: Մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ:

«Քանի որ մենք դա այժմ շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, ուստի որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ  քաղաքացին չպետք է տանն ավելի մոտիկ գտնվող զինվորական ծառայություն անցնի: Դա մենք վերացնում ենք որպես խնդիր, քանի որ դա որևէ խնդիր չի լուծում»,- ասաց նախարարը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս