Beeline-ը արդիականացրել է հեռախոսային ցանցը Գյումրու Անի թաղամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Գյումրու Անի թաղամասում ֆիքսված հեռախոսակապի ենթակառուցվածքի արդիականացման ավարտի մասին: Ժամանակակից տեխնիկական սարքավորումների շնորհիվ թաղամասի բնակիչներին հասանելի կլինի նոր որակի հեռախոսակապ և ADSL ինտերնետ, որի արագությունը հասնում է մինչև 10 Մբ/վրկ.:

«Beeline-ը Հայաստանում շարունակում է երկիրը և երկրի բնակիչներին կապի բոլոր միջոցներով ապահովելու բարի ավանդույթը: Մենք շարունակում ենք մեկ դարից ավելի իրականացվող այդ առաքելությունը և այսօր մեծ գումարներ ենք ներդնում, որպեսզի մեր կապը դարձնենք ավելի լավը ոչ միայն Երևանում, այլև բոլոր մարզերում: Վստահ եմ, որ այժմ Անի թաղամասի բնակիչները կկարողանան ոչ միայն ըստ արժանվույն գնահատել Beeline-ի օպտիկա-մանրաթելային ինտերնետը, այլև կվայելեն մեր ADSL ինտերնետի մի քանի անգամ բարձրացված որակը», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ արդիականացումից հետո Անի թաղամասի Beeline-ի բաժանորդների ֆիքսված հեռախոսահամարները կփոխվեն: Յուրաքանչյուր բաժանորդ այդ մասին կտեղեկացվի անհատապես: Բացի այդ, բոլորի համար 6 ամսով միացվելու է հին համարին զանգահարելիս համարի փոփոխության մասին տեղեկացման ավտոմատ ծառայությունը: Հիշեցնենք նաև, որ նշված թաղամասում բաժանորդներին այժմ հասանելի են Beeline-ի օպտիկա-մանրաթելային և ADSL ինտերնետի ծառայությունները:




Լրահոս