ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերը հայտարարել է, որ ցանկանում է ստանալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համաձանությունը բանակցությունների անցկացման համար։
«Ցանկանում եմ, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահները տան իրենց համաձայնությունը հանդիպմանը, կենտրոնանան բարեկամական բանակցությունների վրա՝ խաղաղ գործընթացում առաջընթացի հասնելու համար։ Ես հասկանում եմ, որ գոյություն ունեն շատ բարդ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։ Սակայն ես հավատում եմ, որ կարգավորումը հնարավոր է։ Որպեսզի դա տեղի ունենա, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն առաջին հերթին պետք է քաղաքական կամք դրսևորեն, որը կարևոր է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Այդ հակամարտությունը շատ երկար կշարունակվի»,-ասել է Շոֆերն ադրբեջանական APA գործակալության հետ հարցազրույցում։