
Արդեն հայտնել էինք, որ այսօր Շենգավիթ ԲԿ-ում շինարարական աշխատանքներ իրականացնելիս պոկվել է ալյումինե շինսանդուղքը և 3 աշխատակից մնացել է օդում կախված: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Փրկարարները քաղաքացիներին անվնաս իջեցրել են:
Պարզվել է, որ Շենգավիթի ծննդատան մոտ շինարարական աշխատանքներ է իրականացնում «Լաբա» ՍՊԸ-ն: Աշխատանքների ժամանակ մոտ 21 մ բարձրությունից ալյումինե շինսանդուղքը պոկվել է, ինչի հետևանքով 5 աշխատակից մնացել է օդում կախված:
Մանրամասները` տեսանյութում: