ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կստեղծվեն մատչելի մեխանիզմներ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանության է արժանացել ՀՀ գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որով նախատեսվում է նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ կարկտապաշտպան ցանցեր ներդնել: Ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար նախատեսվում է առաջարկել հակակարկտային ցանցերի ձեռքբերման և ներդրման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ:

Ըստ այդմ, նախատեսվում է տրամադրել 2 տոկոսանոց վարկեր 7 տարի ժամկետով: 2018թ. նախատեսվում է հատկացնել շուրջ 700 մլն դրամ: Արդյունքում կստեղծվեն մատչելի մեխանիզմներ տարեկան շուրջ 1350 հա խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար, հանրապետության այգիների շուրջ 2.4 տոկոսը կպատվի կարկտապաշտպան ցանցաշերտերով, հակակարկտային ցանցեր կիրառած տնտեսավարողների մոտ գրեթե կբացառվի կարկուտի ռիսկը, կբարելավվի բերքի որակը, կավելանա տնտեսավարողների եկամուտները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, նախադրյալներ կստեղծվեն ընդլայնված ծավալներով ծրագրի իրականացման և այլ տնտեսություններում տվյալ տեխնոլոգիայի ներդրման համար: Ըստ հիմնավորման, յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15 տոկոսը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100 տոկոս: Ներկայումս հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածքներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100 տոկոս:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս