Երգիչ Նարեկ Բավեյնաը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Սիրուց առավել» երգի ստեղծման ակունքներին եւ ապագա պլաններին:
Երգչի խոսքով՝ մենահամերգի մասին անգամ չի էլ մտածում, քանի որ այն բիզնես առումով երբեւէ իրեն չի արդարացնում:
Անդրադառնալով «Դոմինո» սիթքոմին, Նարեկ Բավեյանը նշեց, որ աշնանը սպասվում է սիթքոմի 5-րդ եթերաշրջանը եւ այս սեզոնի սանունթրքեը կկատարի հենց ինքը:
Նարեկը բնույթով զգուշավոր, հանգիստ մարդ է, բայց եղել են հիասթափություններ ընկերների կողմից: Ինչպես ինքն է ասում ՝ կոտրված բաժակն իր մոտ այլեւս չի վերականգնվում:
Նարեկ Բավեյանի կարծիքով՝ մեր երկրում գորշությունը գլուխ է բարձրացրել: Մարդիկ դարձել են միմյանց նկատմամբ անհանդուրժող:
Մանրասմները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան