
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտարարում է, թե խաղաղ բնակչության դեմ հարձակումներ են կանխարգելվել, որոնք պետք է իրականացվեին սեպտեմբերի 1-ին՝ Մոսկվայում:
Ձերբակալվել է երկու մարդ, որոնցից մեկը ենթադրաբար պետք է ինքն իրեն պայթեցներ, մյուսը՝ սառը զենքով հարձակվեր մարդկանց վրա:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` ձերբակալվածներից մեկն ավելի վաղ ինտերնետում տեսաուղերձ է հրապարակել՝ հավատարմության խոստում տալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: