ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Oգոստոսի 6-ին, ժամը 22:45 «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում լույս աշխարհ է եկել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ազատ Սիմոնյանի եղբայրը` 3կգ 570գր. եւ 50 սմ հասակով Արթուր Քաջիկի Սիմոնյանը: Ծննդկանն ու նորածինը գտնվում են շատ լավ վիճակում:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ քաղաքացին ԵԱՏՄ երկրներից ինքնաթիռով քանի կիլոգրամ ապրանք կարող է բերել ՀՀ առանց մաքսազերծման: Ի՞նչ ապրանքներ է թույլատրվում բերել եւ ինչ ապրանքներ՝ ոչ: Ցանկանում եմ իմանալ՝ եթե կան արգելքներ, ապա ի՞նչ արգելքների մասին է խոսքը: Հնարավորինս մանրամասն ներկայացրեք՝ քանի կգ ապրանք է թույլատրվում բերել, ի՞նչ ապրանք եւ ի՞նչն է արգելվում բերել: Խնդրում եմ տրամադրել թույլատրվող եւ չթույլատրվող ապրանքների ցանկը:

Թամարա Հարությունյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Պայմանագրի 72-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապրանքների փոխադարձ առեւտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով: Իսկ նույն հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ անուղղակի հարկեր չեն գանձվում, երբ անդամ պետության տարածք են ներմուծվում ապրանքներ, որոնք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվում են անդամ պետության տարածք ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների չափաքանակները գերազանցում են ՀՀ կառավարության 2015թ. հունիսի 30-ի թիվ 865-Ն որոշմամբ սահմանված, ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները:
Հավելենք նաեւ, որ վերոնշյալ որոշմամբ սահմանված դրույթները չեն տարածվում ԵՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը՝ 200.000 դրամը:
Միաժամանակ ոչ սակագնային այլ կարգավորումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկում ենք դիմել ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1524-Ն եւ 2015թ. փետրվարի 2-ի թիվ 90-Ն որոշումներով համապատասխան ոլորտում լիազոր մարմին ճանաչված գերատեսչություններին:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից պարզ է դառնում, որ որեւէ հարկ չի գանձվում, եւ գումար մուծելու անհրաժեշտություն չկա: Իսկ եթե, այնուամենայնիվ, օրենքի մի քանի «խուճուճ» ձեւակերպումների մեջբերումներով փորձեն որեւէ քաղաքացուց Հայաստանի սահմանին գումար գանձել՝ իբրեւ մաքսատուրք, հեշտությամբ կարելի է մաքսավորին պատասխանատվության ենթարկել ինքնիրավչության համար:

 

 

 
ՀԱՐՑ. Փոքր կենտրոնում ես գնել եմ բնակելի շենքի վերջին՝ 4-րդ եւ 5-րդ հարկերը եւ ցանկանում եմ այդ տարածքը դարձնել հյուրանոց: Խնդրում եմ նշեք, թե ուր դիմեմ, եւ ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ: Նշեք նաեւ՝ բնակելի շենքը հյուրանոցի վերածելու վերաբերյալ գործընթացն ու կարգը: Խնդրում եմ՝ դրա վերաբերյալ հղում անել բոլոր օրենքները: Գույքահարկի մասով արդյո՞ք փոփոխություններ լինելու են, թե՞ ոչ:

Սուսաննա Մանուկյան (55 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ շինության գործառական նշանակության փոփոխման համար անհրաժեշտ է Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» ծառայություն ներկայացնել դիմում-հայտ:
Միաժամանակ բնակարանի գործառական նշանակության փոփոխման կարգը, ինչպես նաեւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88, 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշումներով եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով:
Ինչ վերաբերում է գույքահարկի մասով փոփոխություններին, ապա այն կարգավորվում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երկար դեգերումներից հետո Երեւանի քազաքապետարանը վերջապես բարեհաճեց պատասխանել վերոնշյալ պարզ հարցին: Սակայն պետք է նկատենք, որ ներկայացված պատասխանը, մեղմ ասած, պատասխան չէ: Ու այս իրավիճակը վկայում է այն իրողության մասին, որ երեւանի քաղաքապետարանում նայում են մարդկանց դեմքին եւ «թիվ կրակում»՝ որեւէ գործարք անելու համար: Այլապես ոչինչ չէր խանգարում Երեւանի քաղաքային իշխանությանը՝ ներկայացնել օրենքի եւ այն իրավական ակտերի կետերը, որոնցով առաջնորդվում են նշված գործարքն իրականացնելիս: Դե, իհարկե, այդպես քաղաքացիները տեղյակ կլինեն, եւ դժվար կլինի «ձախ գումարների» շրջանառությունը:




Լրահոս