ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Այս գրության հեղինակը տուրիստական գործակալություններից մեկն է, որտեղ որեւէ գրագետ մարդ այդպես էլ չի գտնվել: Չնայած դատելով այն հանգամանքից, որ այնուամենայնիվ գոնե մի երկրի անուն ճիշտ է նշված, ենթադրվում է, որ եղել է մեկը, որը իսկապես «տիրապետել» է մայրենիին: Համաձայնեք՝ տխուր պատկեր է:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ երեխային խնամելու ժամանակահատվածը հաշվառվո՞ւմ է աշխատանքային ստաժում, թե՞ ոչ:

Լիաննա Պողոսյան (28 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ ծնողներից մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը, վեց տարուց ոչ ավելի:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքային ստաժը հաշվարկվում է 16 տարեկանից: Աշխատանքային ստաժում հաշվառվում է նաեւ գործազրկության նպաստ ստանալու ժամանակաշրջանը: Ի դեպ, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ անկախության 26 տարիների (1991-2016թթ.) ընթացքում Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կազմել է 21,7%: Գործազրկության ամենաբարձր ցուցանիշ եղել է 2001թ.՝ 35,9%:

 

 

 
ՀԱՐՑ. Ընկերս ավտովթարի զոհ է դարձել: Նա պայմանագրային զինծառայող է եղել` 6 տարի ժամկետով: Նրա հուղարկավորության համար ընտանիքի անդամները պետությունից գումար չեն ստացել: Հուղարկավորության ծախսերը հոգացել են ընկերներն ու հարազատները: Ընտանիքի անդամները դիմել են տարբեր մարմիններ, բայց ընկել են անիմաստ քաշքշուկների մեջ: Ուզում ենք իմանալ՝ արդյո՞ք որեւէ օգնություն կամ գումար չեն կարող ստանալ նրա ընտանիքի անդամները:

Զոհվածի ընկեր (ք. Երեւան, Արարատյան փողոց, 7 շենք, 12 բնակարան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Շենգավիթի զինվորական կոմիսարիատ կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ Արամ Չիչոյանը ՀՀ ՊՆ 28920 զորամասի հրամանատար 04.05.2017 թվականի N 108 ա/վ հրամանով պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր` ուղարկվելով հաշվառման ՀՀ Շենգավիթի զինվորական կոմիսարիատ: Վերջինս մահացել է 28.05.2017 թվականին, հետեւաբար մահվան օրվա դրությամբ Ա. Չիչոյանը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող չի եղել:
Հաշվի առնելով վերոգրյալը` քաղաքացի Ա. Չիչոյանի հուղակավորման ծախսերի փոխհատուցումը դուրս է ՀՀ պաշտպանության նախարարության գործառույթների շրջանակներից:

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Գ. Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը որեւէ փոխհատուցում չի նախատեսում զորացրված զինվորականի համար: Եւ այլ պետական օղակ իր վրա պատասխանատվություն չի վերցնում՝ անվճարունակ քաղաքացու ընտանիքին օգնելու համար: Հետաքրքիր է՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարությունը, որ «աղքատներին օգնող» նախարարության համարում ունի, ինչ սկզբունքով է առաջնորդվել, որ այս ընտանիքին չի օգնել:




Լրահոս