Ինչպես է ոտքերի դիրքը մատնում մտքերը. բացահայտեք ինքներդ ձեզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Takprosto.cc կայքը գրում է, որ անձի շարժումները տեղեկատվության կարևոր աղբյուր են։ Մարդու սիրելի դիրքերը բավական շատ բան կարող են պատմել նրա բնավորության մասին։ Ընտրեք դիրքը, որով հաճախ նստում եք և իմացեք՝ ինչի մասին է այն վկայում։

A. Մարդիկ, ովքեր գերադասում են նստել այս դիրքով, վճռական չեն։

Նրանց վշտացնում է այն հանգամանքը, որ չեն կարող որևէ բան անել սրա հետ։ Հաճախ են գերագնահատում իրենց ուժերն ու հնարավորությունները։ Ինտրովերտ են, տանել չեն կարողանում աղմկոտ երեկույթները, սիրում են ժամանակն անցկացնել միայնության պայմաններում։ Միևնույն ժամանակ, լավ ճանաչում են մարդկանց, կարող են խորը վերլուծություն կատարել։

B. Վստահ են իրենց ուժերի և հնարավորությունների վրա։

Լիդեր են, ովքեր հանուն կարիերայի՝ պատրաստ են մեծ զոհողությունների։ Սիրում են իրադարձությունների արագ փոփոխություն, տանել չեն կարողանում միօրինակությունը։ Այս դիրքն առավել տարածված է Եվրոպայում և Ասիայում։

C. Այս մարդկանց հաճախ անարդարացիորեն մեղադրում են հավաքված չլինելու մեջ։

Իրականում նրանք փակ աչքերով կարող են գտնել այն, ինչ հարկավոր է իրենց։ Ունեն կյանքում կարգուկանոնի իրենց ընկալումը։ Նրանց գլխավոր թերությունը որևէ բանի վրա երկար ժամանակ կենտրոնանալ չկարողանալն է։ Հեշտությամբ շեղվում են։

D. Մարդիկ, ովքեր գերադասում են այս դիրքը, անկեղծ են, ազնիվ և ուղիղ։

Նրանց բնորոշ են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ճշգրտությունը, ճշտապահությունը, մանրախնդրությունը։ Երբեմն շատ են կենտրոնանում իդեալական կարգուկանոնի վրա։ Մի փոքր սառն են պահում իրենց, բայց դիմակի տակ թաքնված է ոսկե սիրտ։

E. Փակ են, զուսպ։

Չափազանց զգայուն են քննադատության նկատմամբ։ Ընկերները պետք է զգուշություն ցուցաբերեն և չնեղացնեն նրանց՝ լավ հարաբերությունները պահպանելու համար։




Լրահոս