«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մոտ 10 օր է՝ ստուգում է ԱՆ կազմում գտնվող քրեակատարողական վարչությունը: Լավատեղյակները պնդում են, որ շատ մանրազնին են ստուգում, դեռ եզրակացություն չկա: Արդարադատության նախարարությունից հայտնեցին. «ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայությունը թե՛ քրեակատարողական վարչությունում, թե՛ քրեակատարողական հիմնարկներում մշտապես իրականացնում է ստուգումներ, ուսումնասիրություններ:
Դրանք լինում են պլանային, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից, քաղաքացիներից կամ շահագրգիռ այլ կազմակերպություններից ստացված գրությունների, դիմում-բողոքների հիման վրա իրականացվող ստուգումներ»: Մինչ ԱՆ-ն խուսափում է հստակ ասել, թե ինչ են ստուգում, որն է առիթը, մեր աղբյուրը նշում է, որ արդյունքները կարող են ցավոտ լինել ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: