Վերջնականապես որոշվել է. ինչպես է Սեյրան Սարոյանը նախապատրաստվում իր 50-ամյակին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջնականապես որոշվել է` գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակը նշելու են «Փարավոնում», սեպտեմբերի 3-ին, կոնյակը («Նոյ») կապահովի Գագիկ Ծառուկյանը, չէ՞ որ Սեյրան Սարոյանի հետ քավոր-սանիկ են: Հյուրեր են լինելու ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Օդեսայից: Թամադան «Որոգայթի» Սարգիսն է: Դրսից երգիչ-երգչուհի չեն հրավիրել:

Ժլատությո՞ւն է արել գեներալը՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Չէ, նա միայն հայկական երաժշտություն է սիրում»:  Ինքն է՞լ է երգելու` «Ջուխտակ շամամները»: «Չի բացառվում»: Ակորդեոնիստ Աշոտին հրավիրե՞լ եք (Աշոտը Սարոյանի «օկոպոնիստն» է): «Այո»: Բա որ Սերժ Սարգսյանը չհասցնի՞ Ղարաբաղից գա-հասնի, նա Ստեփանակերտում է, իսկ այցը քառօրյա է: «Բացառվում է»: Ի դեպ, Սարոյանի 50-ամյակին մասնակցելու հրավեր են ստացել ԱԺ բոլոր խմբակցությունները՝ բացի «Ելքից»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս