Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ Խոսրովի անտառում հրդեհից առաջ կանխարգելիչ գործողություններ են իրականացվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած փրկարարներին մի քանի օր շարունակ չէր հաջողվում հանգցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե իրենք մինչեւ հրդեհը այնտեղ կանխարգելիչ գործողություններ են իրականացրել այն օրերին, երբ Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ էր հայտարարված:

«Ճանապարհներ են, ջրատար ուղիներ են, բայց խնդիրն այն է, որ Խոսրովը արգելոց է, եւ այնտեղ էկո-համակարգի վրա ազդեցությունը խիստ սահմանափակ է»,- ասել է նախարարը: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչպես կգնահատի իր աշխատանքը ԱԻ նախարարի պաշտոնում, Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «Դեռեւս ոչ բավարար»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս