
Այսօր վաղ առավոտյան ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել են, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում պայթուցիկ է դրված և այն պայթելու է։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ այս պահին աշխատակիցների տարհանում է կատարվում։