Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվում է «զինված խմբի» գործով դատական քննությունը:
Ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ռուսական լրատվամիջոցի մի ներկայացուցիչ և «Ժողովուրդ» օրաթերթի թղթակից Քնար Մանուկյանը տեսակցեն Շիրխանյանին:
Նախագահողը մերժեց միջնորդությունը, ապա փաստաբանը մեկ այլ միջնորդությամբ հանդես եկավ: Ելնելով Վահան Շիրխանյանի առողջական վիճակից` փաստաբանը միջնորդեց փոխել նրա խափանման միջոց կալանավորումը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, սակայն, դատարանը մերժեց նաև այս միջնորդությունը:
Առավել մանրամասն` տեսանյութում: