Տրանսպորտի նախարարությունում ռումբի մասին ահազանգը կեղծ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր ՀՀ ԱԻՆ ահազանգ է հնչել, թե Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների շենքում ռումբէ  տեղադրված: Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել փրկարարներ և նախարարության աշխատակիցները տարհանվել են:

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Բադալյան լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախարարության 5 հարկերը ստուգվել են և ռումբ չի հայտնաբերվել:




Լրահոս