ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված խմբի պարագլուխը պատռեց դատարանի որոշումը, իսկ առանցքային վկան հրաժարվեց պատասխանել հարցերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զինված» խմբի գործով այսօրվա դատական նիստին հարցաքննվում են վկաները: Մինչ այդ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելեց տեսանկարահանում իրականացնել:

Գործով անցնող առանցքային վկաներից  Գյումրու «Մարիամ» ռադիոկայանի երիտասարդ լրագրողուհի Լիլիթ Թորոսյանը հրաժարվեց ցուցմունք տալ և պատասխանել հարցերին:

Ի դեպ, մինչ այդ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը պատռեց դատավորի որոշումը և ոտքի չկանգնեց: Նախագահողը նախազգուշացրեց, որ հաջորդ անգամ ոտքի չկանգնելու դեպքում սանկցիա կկիառի:

Նշենք նաև, որ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց Հայկ Ալումյանի միջնորդությունը` Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:




Լրահոս