ՖՈՏՈ. Ինչպես և երբ են նշում նոր ուսումնական տարին տարբեր երկրներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սեպտեմբերի 1-ն է, և Հայաստանում սկսվել է նոր ուսումնական տարին: Ներկայացնում ենք, թե որ երկրում ինչպես է նշվում սեպտեմբերի 1-ը:

Մեծ Բրիտանիա

Անգլիացի երեխաները դպրոց են գնում սեպտեմբերի 1-ին՝ 5 տարեկան դառնալուց հետո: Ծնողները պետք է միայն որոշեն՝ պետական, թե մանավոր դպրոցում պետք է սովորի իրենց երեխան:

Գերմանիա

Գերմանիայում երեխաները դպրոց են հաճախում 6-7 տարեկանում: Տարբեր քաղաքներում ուսումնական տարին տարբեր ժամանակ է սկսվում: Ավանդույթի համաձայն` ծնողներին տրվում է դպրոցական ծանրոց, որի մեջ կան գրքեր և քաղցրեղեն:

Չեխիա

Չեխիայում նոր ուսումնական տարվա մեկնարկը նշում են սեպտեմբերի 1-ին, իսկ տարիքը 6-ն է: Չեխ առաջին դասարանցիներից գրել և կարդալ իմանալ չի պահանջվում: Նրանք պետք է զրույց անցնեն հոգեբանի հետ, որպեսզի պարզեն՝ պատրաստ է արդյոք երեխան այդպիսի ծանրաբեռնվածության:

Աֆրիկա

Աֆրիկայում երեխաները դպրոց են հաճախում չորս տարեկանից և համարվում են գրագետ, եթե գիտեն այբուբեն:

Հարավային Կորեա

Այստեղ նոր ուսումնական տարին սկսվում է մարտին: Կորեացի երեխաները դպրոց են հաճախում ութ տարեկանից և նույնպես հոգեբանի հետ զրույց են ունենում:

Նորվեգիա

Նորվեգիայում ուսումնական տարին սկսվում է ապրիլի վերջին: Առաջին դասարան երեխաները հաճախում են վեց տարեկանում:  Յուրահատկությունը համարվում է ճաշարանի և դպրոցական սննդի բացակայությունը. երեխաները սնունդ իրենց հետ բերում են տանից:

Հնդկաստան

Հնդկաստանում նոր ուսումնական տարին սկսվում է հունիսի 1-ին: Ի տարբերություն այլ երկրների, այստեղ այդ օրը տոն չի համարվում և այնպես չի նշվում, ինչպես մյուս երկրներում:

Իսպանիա

Իսպանական քաղաքներում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած հատվածում:

Իսլանդիա

Իսլանդիայի դպրոցներում նոր սումնական տարին սկսվում է օգոստոսի վերջին: Ուսումնական տարին տևում է 180 օր:




Լրահոս