Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվում է «զինված խմբի» գործով դատական քննությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք` գործով առանցքային վկաներից Գյումրու «Մարիամ» ռադիոկայանի երիտասարդ լրագրողուհի Լիլիթ Թորոսյանը հրաժարվեց ցուցմունք տալ և պատասխանել հարցերին:
Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի` զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի հետ պայմանավորվածություն է ունեցել հանդիպելու, սակայն Վարդանյանը զանգահարել է իրեն և հայտնել, որ չի կարող գնալ հանդիպման:
Ավելի ուշ տեղեկացրել է, որ սրճարանում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մարդիկ ծեծել են իրեն:
Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքում խոսվում է նաև այն մասին, որ Արթուր Վարդանյանը ցանկացել է հանդիպել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: