Եղել է, կլինի այսպես, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ. քաղաքագետը` ադրբեջանական կողմի կրակոցների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ժամանակ հակառակորդի զինված ուժերը կրակ են բացել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ` հասկանալու համար, թե Ադրբեջանն այս քայլով ինչ պահվածք է փորձում որդեգրել:

«Նորություն չէ: Բազմաթիվ անգամներ մոնիթորինգի ստուգող խումբը եղել է սահմանին և այս կամ այն կողմից կրակոցներ են եղել: Շատ դեպքերում Ադրբեջանը հերքել է, որ ինքն է սկսել կրակոցը, սակայն ասել, որ դրանով ինչ-որ մի մեսսիջ է ուղարկում մոնիթորինգի խմբին, ԵԱՀԿ դիտորդական խմբին, այդպես չէ: Բայց փորձել ինչ-որ լուրջ աշխարհաքաղաքական հարց գտնել, չեմ կարծում ճիշտ է: Եղել է, կլինի այսպես, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ»,-ի պատասխան մեր հարցադրմանն ասաց Բադալյանը:

Դիտարկմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս դեպքից հետո կրկին երկու կողմին կոչ կանե՞ն զսպածություն ցուցաբերել, քաղաքագետն ասաց. «Մինսկի խմբի համանախագահները, ներկայացուցիչները շատ էլ լավ հասկանում են խնդիրը ինչում է կայանում, եւ այդ կրակոցներով չէ, որ նրանք պետք է հասկանան և հայկական կողմին ինչ որ շեշտադրումներով փորձեն հասկացնել: Նրանք կպահպանեն չեզոքությունը»:

Բադալյանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի համանախագահները չեն կարող կանգնել հայկական կողմի թիկունքին, որովհետև շատ լավ հասկանում են, եթե Ադրբեջանին քննադատեն, ապա հայկական իշխանություններն իրենց համար որպես փիառ կօգտագործեն, եթե քննադատեն Հայաստանին` Ադրբեջանի իշխանությունները, որպես փիառ կօգտագործեն. «Այդ իսկ պատճառով նրանք երկուսին էլ զսպող կոչ կանեն»:




Լրահոս