Որ տարիքից երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին բուռն քննարկման թեմա էր մանկապարտեզների ընդունելության հարցը: Ծնողներն ահազանգում էին, թե սեպտեմբերի մեկից օրեր առաջ զանգահարել և ասել են, որ երեխային չբերեն: Այս առնչությամբ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել.

1. 2017 թվականի սեպտեմբերին մանկապարտեզների ընդունելությունը կկազմակերպվի ամսի 1-ից -10-ը:

2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ կընդունվի շուրջ 9000 երեխա:

3. Առաջնահերթությունը տրվելու է «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգում հերթագրված 2012, 2013թթ. ծնված երեխաներին:

4. 2014թ. ծնվածների դեպքում կընդունվեն այն հերթագրված երեխաները, որոնց 3 տարին արդեն լրացել է: Հերթագրված այն երեխաները, որոնց 3 տարին կլրանա հաջորդող ամիսների ընթացքում, համապատասխանաբար կընդունվեն յուրաքանչյուր ամսվա ընդունելության համար սահմանված օրերին:

5. Մանկապարտեզներում ընդունելության դադարեցում չկա: Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու տարիքից փոքր երեխաներին չհերթագրելուն:

6. Երեխայի հաշվառումը մանկապարտեզում կկատարվի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո /կրտսեր տարիքի 1-ին խումբ /2-3 տարեկան/ կընդունեն միայն այն մանկապարտեզները, որոնք ունեն կրտսեր տարիքային խումբ/:

7. «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգում երեխան կարող է հաշվառվել միայն մեկ մանկապարտեզում: Այլ մանկապարտեզ հաճախելու դեպքում, երեխայի անձնական տվյալները նախորդ մանկապարտեզի հերթագրման ցանկից հանվում են՝ ծնողի դիմումի համաձայն:

8. 2016թ. և 2017թ. ծնված երեխաները, ովքեր նախկինում հերթագրվել են, չեն հանվի էլեկրոնային համակարգից, հաշվառումը կպահպանվի մինչև մանկապարտեզ հաճախելու համապատասխան տարիքը /2 կամ 3 տարեկան/ լրանալը:




Լրահոս